Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
29.10.2020 | 13:02

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նախարարները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ արել պատերազմող կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի ու լարվածության լիցքաթափման:


Նրանք ընդգծել են, որ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները: Լավրովն ու Դրիանը հատկապես նշել են հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսևորման կարևորությունը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ